Այսօր: Երկուշաբթի, 29 Սեպտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2148Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2022 թվականի N 2148Ա

ԱԼԲԵՐՏ ՇԱՀԻՆՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 38/22 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիԱ.Մանուկյան թաղամասի թիվ 217Ա  հասցեում Ալբերտ Շահինյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության հեղուկացված նավթային գազի վաճառք իրականացնելուվերաբերյալ, պարզեց.

Ալբերտ Շահինյան անհատ ձեռնարկատիրոջ /հասցե՝ ք. Էջմիածին, Ա.Մանուկյան 1 թղմ., թիվ 217 տուն, պետ.գրանցման համար՝ 38.02769/2000-06-29, ՀՎՀՀ 52124987/ կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի թիվ 217Ա  հասցեում կատարվել էՎարչականիրավախախտումներիվերաբերյալՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի  4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանիեկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 18.11.2022թ. կազմված թիվ ՀՎ-5 արձանագրության հիման վրա 2022 թվականի նոյեմբերի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդված 4-րդ մասերի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների  իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում Ալբերտ Շահինյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը         

·         Վաղարշապատի համայնքապետարանիեկամուտների հաշվառման և հավաքագրմանբաժնի կողմից 18.11.2022թ. կազմված թիվ ՀՎ-5  արձանագրությունը և 22.11.2022 թվականի զեկուցագիրը:

·         Հանձնաժողովի 06.12.2022թ. 38/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1  արձանագրությունը:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Ալբերտ Շահինյան անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիԱ.Մանուկյան թաղամասի թիվ 217Ա  հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է հեղուկացված նավթային գազի վաճառք:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի 6-ին հրավիրվելէ  լսում,որին մասնակցել է Ալբերտ Շահինյան անհատ ձեռնարկատերը:

Ներկայանալով նիստին՝ Ալբերտ Շահինյան անհատ ձեռնարկատերը բանավոր հայտարարեց, որ պատրաստ է մեկ շաբաթյա ժամկետում կատարել համապատասխան վճարումները և ստանալ թույլտվություն:

08.12.2022թ-ին Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից հանձնաժողովին ներկայացվել է Ալբերտ Շահինյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության հեղուկացված նավթային գազի վաճառք իրականացնելութույլտվության համար կատարված տեղեկան տուրքի վճարման անդորագիրը, ուստի Ալբերտ Շահինյան  անհատ ձեռնարկատերըվերացրել է իրավախախտման հետևանքերը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները,  որպես մեղմացնող հանգամանք իրավախախտման վնասակար հետևանքները կանխելը, պատճառած հետևանքները կամավոր վերացնելը,ինչպես նաև հիմք ընդունելով Ալբերտ Շահինյան  անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության հեղուկացված նավթային գազի վաճառք իրականացնելութույլտվության համար տեղեկան տուրքի վճարումը՝ Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով  հարուցված  վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների  իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:  

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանցթույլտվությանհեղուկվառելիքիև (կամ) սեղմվածբնականև (կամ) հեղուկացվածնավթայինկամածխաջրածնայինգազերիմանրածախառևտրիկետերումհեղուկվառելիքիև (կամ) սեղմվածբնականև (կամ) հեղուկացվածնավթայինկամածխաջրածնայինգազերիվաճառքիրականացնելը`առաջացնումէտուգանքինշանակում` սահմանվածնվազագույնաշխատավարձիերեքհարյուրապատիկիցմինչևհինգհարյուրապատիկիչափով։

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետի համաձայն` համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ  մասի համաձայն ՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

 Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, Ալբերտ Շահինյան  անհատ ձեռնարկատիրոջ կողմից դրսևորած վարքագիծը՝ իրավախախտումը դադարեցնելու ուղղությամբ և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ հոդվածներով և 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով  և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ալբերտ Շահինյան անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել վարչական տույժ նախազգուշացման ձևով:

2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույնորոշումնուժիմեջէմտնում կողմերին իրազեկելունհաջորդողօրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորենշոշափվողանձանցվերաբերյալտեղեկությունները հայտնիչլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերումհրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner