Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ կառավարության 23 հոկտեմբերի 2000 թվականի N 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ Վաղարշապատ համայնքի հողերի ընթացիկ հաշվառման հիման վրա կազմված տարեկան հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությանը՝ հողայինհաշվեկշռին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|