Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2.-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Էջմիածին քաղաքի Ն.Դարբինյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող 0.4769 հա մակերեսով հողամասը, (հիմք՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14052024-04-0028, կադաստրային ծածկագիր՝04-002-1395-0001), անհատույց, սեփականության իրավունքով, նվիրատվության միջոցով օտարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) (այսուհետ՝ նվիրառու):
2. Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և նվիրառուի միջև կնքվելիք անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիրը:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |