214 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԻ-ԼԵ ՄՈՒԼԻՆՈՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 16/1-16/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐԺԱՐԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ (ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՂեկավարվելովՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2.-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.1 կետի և հիմք ընդունելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) վարչատնտեսական բաժնի գրությունները՝ ներքոհիշյալ շինությունները և դրա զբաղեցրած ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասը սեփականության իրավունքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) անհատույց տրամադրելու մասին, և այն, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) կողմից Էջմիածին համայնքի Իսի-Լե Մուլինոյի փողոցի թիվ 16/1-16/5 հասցեում կառուցված վարժարանը և դրա զբաղեցրած ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասը, որպես համայնքի սեփականություն, ստացել է պետական գրանցում (հիմք՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N14072021-04-0059)և Էջմիածնի համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄԷ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող, Էջմիածին համայնքի Իսի-Լե Մուլինոյի փողոց, թիվ 16/1-16/5հասցեում գտնվող 86.3քմ, 37.3քմ, 780.66ք, 160.4քմ և 372.6քմ մակերեսով վարժարանը և դրա զբաղեցրած ուսպասարկման և պահպանման համար անհրաժեշտ0.01819 հա, 0.05298 հա, 0.06193 հա մակերեսով հողամասը, (հիմք՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14072021-04-0059),անհատույց, սեփականության իրավունքով, նվիրատվության միջոցով օտարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) (այսուհետ նվիրառու):
2.Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործամ բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Էջմիածին համայնքի և նվիրառուի միջև կնքվելիք անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիրը:
3.Ընդունել ի գիտություն, որ.
1)նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում.
2)պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառունի կողմից։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|