Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ միավորված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցելու առաջարկը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄԷ
1.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում համայնքի կողմից ծրագրի առաջարկ ներկայացնելու նպատակով ստեղծել Նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել նախաձեռնող խմբին նախապատրաստել Ծրագրի նախնական տարբերակը՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան:
3.Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:
4.Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |