Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՆՏԶ ԼՖ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով  Հայաստանի տարածքային  զարգացման հիմնադրամի՝ միավորված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցելու առաջարկը և  համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքի  ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄԷ

 

1.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում համայնքի կողմից ծրագրի առաջարկ ներկայացնելու նպատակով ստեղծել Նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել նախաձեռնող խմբին նախապատրաստել Ծրագրի նախնական տարբերակը՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան:

3.Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:

4.Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:           


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner