Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 50-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2025 թվականի N 50-Ա

«ԱՐՄ ԷԼԵԿՏՐՈՆԻԿ» ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ Վաղարշապատ համայնքում կա մեծ ներուժ և  անհարժեշտություն կիրառական կրթության զարգացման համար, որի շրջանակում` վաղ տարիքից երեխաների մոտ կձևավորվի տեխնիկական մտածելակերպ, խնդիրների լուծման հմտություններ և նորարար գաղափարների իրագործման կարողություն, ինչպես նաև այն, որ համայնքում նման գործունեություն իրականացնելու համար «ԱՐՄ ԷԼԵԿՏՐՈՆԻԿ» ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների կենտրոնին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն` Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի մասնաճյուղի երկհարկանի շինության արտաքին տեսքի և շրջակայքի բարեկարգման համար, հիմք ընդունելով «ԱՐՄ ԷԼԵԿՏՐՈՆԻԿ» կենտրոնի հիմնադիր և ղեկավար Տաթևիկ Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին՝

ՈՐՈՇՈՒՄ  Է

 

1. «ԱՐՄ ԷԼԵԿՏՐՈՆԻԿ» ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների կենտրոնին հատկացնել Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեի կրթական, մշակութային և սպորտային նպաստներ ֆոնդի միջոցներից 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ գումար:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


Կողմ -13

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(856.40 Կբ)
(72.67 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner