Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ. թիվ 24 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով մեղմացնել ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսման համար գանձվող վարձավճարի չափը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ներում և «Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում ուսման վարձերի գծով սահմանել հետևյալ արտոնությունները.
1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների ուսման վարձերի գծով 100%-ի չափով:
2) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ երեխաների և նույն ընտանիքից միևնույն ժամանակ երաժշտական դպրոց այցելող 3-րդ ու 4-րդ երեխաների համար ուսմանվարձերիգծով 50%-ի չափով:
3) Նույն ընտանիքից միևնույն ժամանակ երաժշտական դպրոց այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաների համար 100%-ի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ. հունվարի 1-ից: |