Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաղարշապատ համայնքապետարանի սեփականություն հանդիսացող թվով երկու փոխադրամիջոցներ մաշվածության պատճառով նպատակահարմար չէ հետագա շահագործման ևայն, որ աշխատակազմի համար աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար ձեռք է բերվելու այլ փոխադրամիջոցներ, հիմք ընդունելով անկախ գնահատող «ՖուլՔոնսալթինգԳրուպ» ՍՊԸ-ի կողմից գնահատման հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող.
1.1. Toyota Isis 2,0 մակնիշի 981 AX 61 հաշվառման համարանիշով ANM10-0036196 նույնականացման համարով տրանսպորտային միջոցը՝ մեկնարկային գինը սահմանելով համաձայն կատարված գնահատման եզրակացության՝ 1 830 000 (մեկ միլիոն ութ հարյուրեր եսուն հազար) ՀՀ դրամ:
1.2.Vaz 2107 մակնիշի 860 CC 61 հաշվառման համարանիշով XTA2107003168692 նույնականացման համարով տրանսպորտային միջոցը՝ մեկնարկային գինը սահմանելով համաձայն կատարված գնահատման եզրակացության՝540 000 (հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀդրամ:
2. Յուրաքանչյուր չկայացած աճուրդի դեպքում փոխադրամիջոցների աճուրդային եղանակով վաճառքի գինը կարող է նվազեցվել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 %-ի չափով
3. Աճուրդի աճուրդային քայլը սահմանել մեկնարկային գնի 5% չափով:
4. Աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: