Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդհոդվածի առաջին մասի 15-րդ կետով, 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերով, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 11-րդ և 18-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 2-րդ կետը,Էջմիածին և Ոսկեհատ համայնքների միավորման և նոր՝Վաղարշապատ համայնքի ձևավորման փաստը
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Դադարեցնել «Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմ» և «Ոսկեհատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը՝ հետ վերցնելով որպես համայնքային սեփականություն հանդիսացող ամրացված գույքը՝ըստ գույքագրման արդյունքների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |