Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի, 68-69-րդ հոդվածների, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» և «է» ենթակետերի, նույն հոդվածի3-րդ կետի, 25-րդ հոդվածի և «Տեղականինքնակառավարմանմասին» ՀՀօրենքի 18-րդհոդվածի առաջին մասի 15-րդկետի պահանջներով, հաշվի առնելով «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 2-րդ կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերը և հիմք ընդունելով Էջմիածին և Ոսկեհատ համայնքների, որպես վարչատարածքային միավորների դադարման փաստը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայանքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՀՈԱԿ)` լուծարման ժամկետը սահմանելով մինչև 2022 թվականի հունիսի 1-ը, իսկ այդ մասինանհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
2.Համայնքի ղեկավարին վերապահել լուծարմանհանձնաժողով (լուծարող) նշանակելու լիազորությունը` կատարման համար սահմանելով 2-օրյա ժամկետ:
3.Հանձնարարել լուծարման հանձնաժողովին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կազմել միջանկյալ և լուծարման հաշվեկշիռները և ներկայացնել ավագանու հաստատմանը:
4. Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի գույքը /ըստ գույքագրման արդյունքների/հանձնել Վաղարշապատ համայնքին:
5.Սույն որոշման կատարման ապահովման պատասխանատվությունը դնել լուծարվող ՀՈԱԿ-ի տնօրենի և լուծարման հանձնաժողովի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |