Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետիn 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Վաղարշապատ համայնքի 2024 թվականի բյուջեի հաստատման մասին» թիվ 105-Ն որոշման և նշված որոշմամբ հաստատված թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հատվածների մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |