Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 44-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2024 թվականի N 44-Լ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 77-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 707-Ա որոշման 2-րդ կետի պահանջները, 01.06.2023թ.ի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ կնքված ծրագրի հայտը՝ WAFT-AR-03 ու համայնքի ավագանու 13.03.2024թ.-ի թիվ 25-Ա որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքին

1) նվիրաբերության միջոցով հատկացված՝

KAMAZ KO-427-72 (KAMAZ-53605) թվով 4 /չորս/ հատ բեռնատար, աղբատար,

KAMAZ KO-427-(KAMAZ-53605) թվով 3 /երեք/ հատ բեռնատար, աղբատար

KAMAZ 65115 թվով 1 /մեկ/ հատ բեռնատար, ինքնաթափ,

2)համաֆինանսավորումով ձեռք բերված`

KAMAZ-53605-48 թվով 1 /մեկ/ հատ բեռնատար, ինքնաթափ,

MAZ KO-806-20 թվով 1 /մեկ/ հատ հատուկ, համակցված,

GAZ 3302-750 թվով 1 /մեկ/ հատ բեռնատար, կողավոր,

GAZ 33023 թվով 1 /մեկ/ հատ բեռնաուղևորատար կողավոր,

SUNWARD SWL 3220 թվով 1 /մեկ/ հատ մինիամբարձիչ ճանապարհային ֆրեզով,

3)գնված`GAZ APTL-17 3307 թվով 1 /մեկ/ հատ հատուկ ավտոաշտարակ

տրանսպորտային միջոցները, որպես գույքային արժեք՝ հաշվառել Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռում:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի գլխավոր հաշվապահին մեկշաբաթյա ժամկետում գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ, ավագանու առաջիկա նիստում հաստատման ներկայացնելու համար:  

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -15

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(113.09 Կբ)
(6.50 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner