Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ համայնքների առաջնային սոցիալ-տնտեսական կարիքների բավարարմանը միտված Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի Բաղադրիչ 1-ին մասնակցելու առաջարկը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄԷ
1.Ծրագրին մասնակցելուհամարդիմելՀայաստանիտարածքայինզարգացմանհիմնադրամին (ՀՏԶՀ)`համայնքիհետևյալառաջնահերթխնդրով.
Վաղարշապատի Խ․ Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճի կառուցում:
2.Առաջարկի հաստատման դեպքում կատարել 10% ներդրում` ՍՆՏԶ ԼՖ Ծրագրի պահանջներին համապատասխան:
3. Առաջարկել Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենին ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման ծախսերը ներառել հաստատության տարեկան եկամուտների և ծախսերի նախահաշվում (բյուջեում), և համապատասխան պարտավորագիրը ներկայացնել ՀՏԶՀ:
4.Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |