Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության կողմից անցկացված կադրային գործերի ստուգման վերաբերյալ զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության կողմից Վաղարշապատի համայնքապետարանում 2024 թվականի հոկտեմբերի 1-ից 4-ն իրականացված ստուգումների արդյունքները և առաջարկել համայնքի ղեկավարին ձեռնարկել միջոցներ արձանագրված թերությունները և խախտումները վերացնելու և շտկելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |