Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 112
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 132 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԻՎ 1 ԵՎ ԹԻՎ 2-Ի ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածիպահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.09.2021 թվականի թիվ 1531-Ն որոշումը  և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Էջմիածին քաղաքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 18-ի «Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2021թ. աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 132 որոշմամբ  հաստատված.

1) թիվ 1 հավելվածի մեջ կատարել փոփոխություն`հանել  <<Առանձնացված ստորաբաժանում՝ 1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առանձնացված ստորաբաժանում>>բառերը,

2) թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

·  հանել ՔԿԱԳ  առանձնացված ստորաբաժանում մասը՝ «Բաժնի պետ» հաստիքը 1 միավորով,  276 000 դրույքաչափով, 276  000 աշխատավարձի ֆոնդով, «1-ին կարգի մասնագետ» հաստիքը, 2 միավորով  134 000 դրույքաչափով, 268  000 աշխատավարձի ֆոնդով, ինչպես նաև ընդհամենը 3 միավոր 544  000 աշխատավարձի ֆոնդով տողերը,

·  աշխատակազմի  «իրավաբանական բաժին» մասում «Բաժնի պետ» տողից հետո կատարել լրացում, ավելացնելով՝  «առաջատար մասնագետ» հաստիքը 3 միավորով,  166 583 դրույքաչափով, 499 749 աշխատավարձի ֆոնդով, ինչպես նաև կատարել փոփոխություն ընդամենը տողում` միավոր «5» թվի փոխարեն կարդալ  «8» թիվը, «814 000» թվերի  փոխարեն կարդալ ՝«1, 313, 749» թվերը,

·  հաստիքացուցակի վերջում ընդամենը տողը փոփոխել`«13 486 808» թվերի  փոխարեն կարդալ ՝«13 442 557» թվերը.

2.Առաջարկել Էջմիածին համայնքի ղեկավարին  Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։

3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  2021 թվականի նոյեմբերի 17-ից:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատվածէ

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին  համայնքի

Ավագանու 18-ի դեկտեմբերի 2020թ.

 թիվ 12 նիստի թիվ 132 որոշմամբ

Փոփոխությունը հաստատված է

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին  համայնքի

Ավագանու 18-ը հոկտեմբերի 2021թ.

Արտահերթ  թիվ 11 նիստի թիվ 112 որոշմամբ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 1.Աշխատակազմի քարտուղար

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

  1. Ֆինանսական   բաժին 
  2. Իրավաբանական   բաժին
  3. Բյուջետային   մուտքերի   ապահովման   բաժին
  4. Քաղաքաշինության  և հողօգտագործման բաժին
  5. Ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի բաժին
  6. Ընդհանուր, սոցիալական և առողջապահության բաժին
  7. Կրթության և մշակույթի բաժին

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner