Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 169
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ. թիվ 24 որոշմամբ  ընդունված կարգով, նպատակ ունենալով նյութապես աջակցելու զոհված, վիրավոր ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքներին և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`  

Համայնքի  ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ  Է

 

1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝

1.1.Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով 100%-ի չափով:

1.2.Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և միակողմանի  ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով.

1) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում 60%-ի չափով (10000-6000(60%)=4000(40%)),

2) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում 62,5%-ի չափով արտոնություն (8000-5000(62,5%)=3000(37.5%)):

1.3. Մինչև 2023 թվականի սեպտեմբերի 01-ը Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով.

1) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում 60%-ի չափով (10000-6000(60%)=4000(40%)),

2) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում 62,5%-ի չափով արտոնություն (8000-5000(62,5%)=3000(37.5%)):

1.4. Նույն ընտանիքից միևնույն ժամանակ  մանկապարտեզ այցելող 3-րդ ու 4-րդ երեխաների համար 50%-ի չափով:

1.5. Նույն ընտանիքից միևնույն ժամանակ  մանկապարտեզ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ  երեխաների համար 100%-ի չափով:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ. հունվարի 1-ից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner