Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի Ավան Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55 շենքի թիվ 20 բնակարանի բնակչուհի Անահիտ Գառնիկի Այվազյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Երևան քաղաքի Ավան Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55 շենքի թիվ 20 բնակարանի բնակչուհի Անահիտ Գառնիկի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 30052022-04-0061, տրված 28.12.2021թ./ ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց-Մարգարա խճուղու 13/3 հասցեում գտնվող 04-002-1042-0021 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 3,8641 հա ընդհանուր մակերեսից հողամասից 3.739 հա մակերեսով վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի` ջերմոցներ կառուցելու նպատակով:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |