Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, Անուշ Վարդանի Ավագյանի` Վաղարշպատ համանքի Սբ.Մ.Խորենցի փողոցում լուսավորության հենասյուներ տեղադրելու նպատակով փորված փոսի մեջ ընկնելու հանգամանքը, ինչի հետևանքով վերջինս ստացել է աջ ոտքի կոտրվածք, հիմք ընդունելով «Էջմիածին ԲԿ» ՓԲԸ-ի տրված տեղեկանքը, «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնի եզրակացությունը, Անուշ Վարդանի Ավագյանի դստեր` Տաթևիկ Ավագյանի դիմումը, Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի տնօրենի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Անուշ Վարդանի Ավագյանին հատկացնել Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից 255 000 /երկու հարյուր հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ գումար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |