Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 102-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջնորդվելով 12.08.2013թ. թիվ 42-Ն «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և նպատակ ունենալով ապահովել մանկապարտեզ հաճախող երեխաներին որակյալ, բարձր կալորիականությամբ և էկոլոգիապես մաքուր սննդամթերքով՝
Համայնքի Ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել սույն որոշման հավելվածներով ներկայացված Վաղարշապատ համայնքի ենթակայության Ոսկեհատ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաներին տրվող սննդամթերքի անվանացանկը և օրական նորմաները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|