Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լիդիցեի փողոցում գտնվող «Վաղարշապատի Վ․Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկման արձանագրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. «Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 01102018-04-0021, տրված 01.10.2018թ./ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լիդիցեի փողոց, Վահան Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոց հասցեում նախատեսվող դպրոցի շենքի կառուցման համար տալ նախնական համաձայնություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |