Այսօր: Կիրակի, 8 Հունիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 61–Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով Գևորգ Բաբկենի Սահակյանի 02.05.2025 թվականի դիմումը, ներկայացված ծրագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  Ավագանին 

 

ՈՐՈՇՈՒՄ   Է

 

1. Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 16.06.2009թ. N 2389856 վկայական) քաղաք Էջմիածին, Մանուշյան փողոց, 0 հասցեում գտնվող գույքը, 50 /հիսուն/ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գևորգ Բաբկենի Սահակյանին` համաձայն ներկայացված ծրագրի և հաստատված էսքիզ-նախագծի` իր միջոցների հաշվին մանկապարտեզի շենքի վերակառուցելու նպատակով:

2. Վաղարշապատ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումըԳևորգ Բաբկենի Սահակյանի հետ՝ դրանում պարտադիր ներառելով հետևյալ դրույթները.

1) Գևորգ Բաբկենի Սահակյանին վերապահել իրավունք տարածքում կատարելու կապիտալ շինարարություն` այդ թվում փոփոխելու շենքի արտաքին տեսքը, չափերը և հարկայնությունը, ապահովելով անհրաժեշտ քաղաքաշինական թույլտվությունները և համաձայնությունները։

2) Տարածքի վերակառուցման և վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո Գևորգ Բաբկենի Սահակյանին թույլատրել առանց ավագանու լրացուցիչ համաձայնության տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Վաղարշապատ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,

3) Համայնքն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 696-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում, որի դեպքում պարտավոր է փոխառուին վերադարձնել վերջինիս կողմից կատարված բարելավումների արժեքը։

4) անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետի ավարտից հետո տարածքում կատարված բարելավումները համարվում են Վաղարշապատ համայնքի սեփականությունը:

5) Փոխառուի մահվան դեպքում անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված նրա իրավունքներն ու պարտականություններն անցնում են իրավահաջորդին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.39 Մբ)
(1.59 Մբ)
(3.63 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner