Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 19-րդկետի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. 2024 թվականին «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ ջեռուցման և հովացման շրջանում` 150 000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
1.1. «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճ ում ֆիլմերի ցուցադրության վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, իսկ ջեռուցման և հովացման շրջանում` 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. 2024 թվականին «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի նախասրահի վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ ջեռուցման շրջանում` 130 000 /հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
3. 2024 թվականին «Մակար Եկմալյանի անվանթիվ 1 երաժշտական դպրոց» և «Սպիրիդոն Մելիքյանի անվանթիվ 2 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ների դահլիճների վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 30000 /երեսուն հազար/ դրամ, իսկ ջեռուցման շրջանում` 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ:
4.Բարեգործական նպատակներով կազմակերպվող միջոցառումների համար դահլիճները տրամադրել անվճար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ. հունվարի 1-ից: |