Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ 2022Թ․ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ, «ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ՈՒՄ 2022Թ. ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ. թիվ 24 որոշմամբ  ընդունված կարգով, նպատակ ունենալով նյութապես աջակցելու զոհված, վիրավոր ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքներին և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`  

Համայնքի  Ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ  Է

1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝

1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցվածանձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով սահմանել 100% արտոնություն:

2) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների,  սոցիալապես անապահով ընտանիքների  և միակողմանի  ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով սահմանել 71,43% արտոնություն (7000-5000(71,43%)=2000(28,6%)) վճարման ենթակա գումար:

3) Նույն ընտանիքից միևնույն ժամանակ  մանկապարտեզ այցելող 3-րդ ու 4-րդ երեխաների համար 50% արտոնություն:

4) Նույն ընտանիքից միևնույն ժամանակ  մանկապարտեզ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ  երեխաների համար 100% արտոնություն:

2. «Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝

1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամնրանցհավասարեցվածանձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար գանձվող վարձավճարների գծով սահմանել 100% արտոնություն:

2) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի  ծնողազուրկ երեխաների և նույն ընտանիքից միևնույն ժամանակ  գեղարվեստի դպրոց այցելող 3-րդ ու 4-րդ երեխաների համար ուսման վարձերի գծով սահմանել 50% արտոնություն:

3)Նույն ընտանիքից միևնույն ժամանակ  գեղարվեստի դպրոց այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ  երեխաների համար 100% արտոնություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner