Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ 2020 թվականի Հայ-ադրբեջանական Արցախյան երկրորդ (44-օրյա) պատերազմում զոհված Վահե Արմենի Ասատրյանի մայր՝ Կարինե Ստեփանոսի Մինասյանը դիմել է պետության կողմից ֆինանսավորվող փոխնակ մոր ծառայությունից օգտվելու պարագայում չֆինանսավորվող էկո միջամտության և կլինիկական ծախսերի համար անհրաժեշտ ֆինանսավորում ստանալու խնդրանքով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Կարինե Ստեփանոսի Մինասյանին հատկացնել Վաղարշապատ համայնքի 2022թ. բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |