Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի 1-ն մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 71-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 4-րդ շենքի տանիքին ուժգին քամու հետևանքով պատճառված վնասները շուտափույթ վերացնելու հանգամանքը և այն, որ գնման ընթացակարգ իրականացնելը երկար ժամանակ է պահանջում, ինչի պատճառով վերը նշված հասցեի բնակիչների գույքին վնաս կպատճառվի, հիմք ընդունելով բնակիչների դիմում-խնդրանքը, Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի 12.05.2025թ.-ի զեկուցագիրը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Թույլատրել Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկին մեկ անձից գնման եղանակով ձեռք բերել Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 4-րդ շենքի տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ շինարարական նյութեր և աշխատանքներ 12 132 840 /տասներկու միլիոն հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր քառասուն/ ՀՀ դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |