Այսօր: Կիրակի, 8 Հունիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 63–Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏՍԱԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Գնումների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի 1-ն մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 71-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան  փողոցի թիվ 4-րդ շենքի  տանիքին ուժգին քամու հետևանքով պատճառված վնասները շուտափույթ վերացնելու հանգամանքը և այն, որ գնման ընթացակարգ իրականացնելը երկար ժամանակ է պահանջում, ինչի պատճառով վերը նշված հասցեի բնակիչների գույքին վնաս կպատճառվի, հիմք ընդունելով բնակիչների դիմում-խնդրանքը, Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի 12.05.2025թ.-ի զեկուցագիրը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1. Թույլատրել Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկին մեկ անձից գնման եղանակով ձեռք բերել Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան  փողոցի թիվ 4-րդ շենքի տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ շինարարական նյութեր և աշխատանքներ 12 132 840 /տասներկու միլիոն հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր քառասուն/ ՀՀ դրամով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(169.35 Կբ)
(837.14 Կբ)
(700.01 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner