Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 19-րդ կետի և 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատի համայնքապետարանի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի սրահների վարձակալության նպատակով 2023 թվականի համար ամսվա կտրվածքով սահմանել վարձավճար՝ համաձայն հավելվածի:
2. Սրահները յուրաքանչուր խմբին տրամադրել շաբաթական 3 օր 3-ական ժամով:
Ուսումնական ժամերը սահմանելով`
-աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-20:00:
-հանգստյանօրերին՝ ժամը 11:00-20:00:
Սահմանել կոմերցիոն ժամեր (անհատական պարապմունքներ)՝ յուրաքանչյուր օր ժամը 11:00-14:00 և ժամը 20:00-21:00:
3. Սույն որոշման երկրորդ կետով սահմանված ժամերից դուրս հավելյալ ժամերի համար սահմանել 2000/երկու հազար/ ՀՀ դրամ հավելավճար:
4. Խմբերի համար սրահներում պարտադիր անվճար տրամադրել
1)Տեխնիկա,
2)Հայելիներ,
3)Հանդերձարան,
4)Գույք,
5)Էլեկտրաէներգիա,
6)Սանհանգույց,
ինչպես նաև ապահովել սրահների մաքրությունը և սպասարկումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ. հունվարի 1-ից: