Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով «Բարեկարգում» տնօրինության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի զեկուցագրերը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Վաղարշապատ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Վաղարշապատ համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցների 2022թ. աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 11 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխություններ` 1) Աշխատակիցների քանակը կետում «70» քանակի փոխարեն կարդալ «72» քանակը:
2) «Բարեկարգում և կանաչապատում» տեղամաս մասում ավելացնել «Վարորդ» հաստիք, «1» միավոր, «140 000» դրույքաչափով, «140 000» աշխատավարձի ֆոնդով.
3) ընդամենը տողում գրված՝ «55» միավորի փոխարեն կարդալ՝ «56», «6,552,900» թվերի փոխարեն կարդալ «6,692,900» թվերը,
4) «Գերեզմանատուն» տեղամաս մասում ավելացնել «Պետի տեղակալ» հաստիք, «1» միավոր, «150 000» դրույքաչափով, «150 000» աշխատավարձի ֆոնդով.
5) ընդամենը տողում գրված՝ «5» միավորի փոխարեն կարդալ՝ «6», «576,000» թվերի փոխարեն կարդալ «726,000» թվերը,
6) ընդհանուր հավելվածի ընդամենը տողում գրված՝ «70» միավորի փոխարեն կարդալ՝ «72», «8,723,900» թվերի փոխարեն կարդալ «9,013,900» թվերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |