Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 21.12.2021թ. թիվ 06/27.1/42690-2021 գրությունը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի էջմիածին համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի «Էջմիածին համայնքի 2021թ. բյուջեի հաստատման մասին» թիվ 133-Ն որոշման և նշված որոշմամբ հաստատված թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հատվածների մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |