Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդհոդվածի առաջին մասի 15-րդ և 28-րդ կետերով, 29-րդ հոդվածի առաջին մասով, 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերով, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 4-րդ 7-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 2-րդ կետը Էջմիածին և Ոսկեհատ համայնքների միավորման և նոր՝Վաղարշապատ համայնքի ձևավորման փաստը
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկիկանոնադրությունը, համաձայնհավելվածի:
3.Գործունությունը դադարեցրած «Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմ» և «Ոսկեհատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների հետ ստացված համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, համաձայն գույքագրման արդյունքների, հանձնել (ամրացնել) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |