Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելովայն, որ Մարինե Թադևոսյանի անչափահաս որդուն՝ Դանիել Նարեկի Մելքոնյանին, տրոմբոցիտոպենյա հիվանդությամբ տառապելու հանգամանքով պայմանավորված անհրաժեշտ է ցուցաբերել անհապաղ բժշկական օգնություն, ընտանիքի վարձով բնակվելու և միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու հանգամանքները, ինչպես նաև ելնելով երեխայի բուժման կլինիկական ծախսերի համար անհրաժեշտ ֆինանսական միջացների բացակայությունից և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Դանիել Նարեկի Մելքոնյանի մայր Մարինե Մարտիկի Թադևոսյանին Վաղարշապատ համայնքի 2023թ. բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից հատկացնել 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |