Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Երվանդ Էլիբեկյանի դիմումը՝ ՀՀ պետական բյուջեներով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության համար սահմանված տեղական տուրքի մասով համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չլինելու վերաբերյալ և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման նպատակով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության համար սահմանված տեղական տուրքի մասով ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ին տրամադրել արտոնություն 150 000 /հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |