Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հաշվետվություններ
 
2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼ
Ներկայացման ամսաթիվ` 10 սեպտեմբեր 2025
Հաշվետու ժամանակահատված
10 սեպտեմբեր 2025թ. - 15 սեպտեմբեր 2025թ.

        2025 թվականի Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։30-ին, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան»-ում տեղի ունեցավ հանրային քննարկում։ Օրակարգում՝ Վաղարշապատ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը ներկայացնել և բնակչության հետ քննարկել Վաղարշապատ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման քվեարկության դրված առաջարկները, ծրագրերի օգուտներն ու արդյունքները, ինչպես նաև իրազեկել և նախապատրաստել քվեարկության փուլին։

Հանրային քննարկմանը ներկա էին  «Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան»-ի աշխատակազմը, Վաղարշապատի համայնքապետարանի ոլորտային ներկայացուցիչները, ինպես նաև բնակիչներ։ Մուտքի խոսքով հանդես եկավ Վաղարշապատի համայնքապետի օգնական Մանվել Մելիքյանը, ով մանրամասն ներկայացրեց 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ողջ գործընթացը, մասնակցային բյուջետավորման մոդելի հիմնական սկզբունքները, Վաղարշապատ համայնքում ներկայացված և ընտրված ծրագրային առաջարկները, համայնքապետարանի կայքում գրանցման և քվեարկության գործընթացը։ Այնուհետև խոսքը փոխանցվեց Վաղարշապատի համայնքապետի մամուլի քարտուղար Ռոզա Կարապետյանին, ով հորդորեց հնարավորինս ակտիվ լինել քվեարկության ողջ ընթացում և կարևորեց վերջիններիս դերը ծրագրի արդյունավետ իրականացման գործում։ Հիշեցրեց նաև, որ բնակիչները կարող են քվերակել  երեք ծրագրային առաջարկի օգտին։


Կից փաստաթղթեր
(657.85 Կբ) ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner