15.10.25
Իրազեկում հանրային հավաքի անցկացման մասին
|
Հարգելի քաղաքացիներ, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 9-14-րդ հոդվածների պահանջներով, իրազեկում ենք, որ Բարսեղ Հրանտի Նիկողոսյանը անցկացնելու է հանրային հավաք՝ հանդես գալով որպես կազմակերպիչ։ Ստորև ներկայացնում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով իրազեկմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ հետևյալ տեղեկություններըՀավաքի վայրը՝ Վաղարշապատ համայնքի էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակՀավաքի սկզբի և ավարտի ժամանակը՝ 2025թ.-ի նոյեմբերի 14-ին ժամը՝ 16.00-ից 19:00 Հավաքի նպատակը՝ հանդիպում ընտրողների հետՄասնակիցների սպասվող թիվը՝ շուրջ 2000Հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները ...
Մանրամասն |
|
14.10.25
Քաղաքական և առաջնորդական հմտությունների զարգացման ծրագիր
|
ԿԱՏԱՐԻՆԵ թեկնածուների ակադեմիան հնարավորություն է բոլոր այն կանանց համար, ովքեր ուզում են զարգացնել քաղաքական և առաջնորդական հմտությունները՝ հաղորդակցությունից մինչև ընտրարշավի կազմակերպում և ընտրողների ներգրավում։ Ծրագիրը կօգնի ձեզ ձեռք բերել նոր գիտելքիներ և հմտություններ, ընդլայնել կապերը և պատրաստվել 2026 թ. ՏԻՄ և համապետական ընտրություններին։ Դիմումների վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 20` ժամը 23:59։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից և իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից` ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ:
|
|
09.10.25
Իրազեկում
|
Հարգելի քաղաքացիներ, Դուբայի քաղաքապետարանի կողմից՝ ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի հետ (UN Habitat) համագործակցությամբ անց է կացվում Դուբայի՝ Կայուն զարգացման միջազգային 14-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության, մասնակցության չափանիշների և դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://www.dubaiaward.ae/ պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ կից ներկայացվող տեղեկատվական թերթիկում: Դիմումների վերջնաժամկետը՝ ս.թ. հոկտեմբերի 17-ն է:
|
|
01.10.25
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Արամ Մանուկյան թաղամասում
|
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Արամ Մանուկյան թաղամասում։ Ղեկավարը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց խնդիրներն ու առաջարկները։ Քննարկվեցին համայնքային ենթակառուցվածքների բարելավման, տարածքի բարեկարգման և առօրյա կյանքի որակի բարձրացման հետ կապված հարցեր։ Համայնքի յուրաքանչյուր թաղամասի զարգացումն առաջնահերթություն է և այդ նպատակով համայնքապետարանը շարունակելու է իր աշխատանքները՝ քայլ առ քայլ լուծելով բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրները։
|
|
01.10.25
Հանդիսավորությամբ տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի գրադարանի բացման արարողությունը։
|
Հանդիսավորությամբ տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի գրադարանի բացման արարողությունը։ Գրադարանը համայնքի մշակութային կյանքի կարևոր օղակներից է դառնալու, որը լինելու է գիտելիքի, կրթության և հաղորդակցության մի նոր կենտրոն և որտեղ մեծահասակներն ու երեխաները հնարավորություն կունենան ընթերցելու, սովորելու և զարգանալու։
|
|
30.09.25
աղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ «Էջմիածին» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ։
|
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ «Էջմիածին» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոչ միայն առողջապահական ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները, այլև համայնքապետարանի կողմից ցուցաբերվող աջակցության հնարավորությունները։ Զրույցի ընթացքում աշխատակիցները բարձրաձայնեցին նաև առօրյա խնդիրներ, որոնք վերաբերում էին ենթակառուցվածքների բարելավմանը, աղբահեռացման համակարգին, առաջիկա ծրագրերի իրականացմանը և մի շարք այլ հարցերի։ Շնորհակալություն բժշկական կենտրոնի աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի և մեր բնակիչների առողջության պահպանման գործում իրենց անգնահատելի ներդրման համար։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |