Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Թումանյան, Պատկանյան, Սոս Մանուկյան, Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, եզրաքարերի փոխարինման սուբվենցիայի ծրագրային հայտը։
2.Առաջարկել համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման առաջին մասի 2-րդ կետով հաստատված կարգի համաձայն սույն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային հայտերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: