Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ և 28-րդ կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի11-րդ հոդվածի 3-րդ կետի և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Անվանափոխել Վաղարշապատի համայնքապետարանի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները՝ համաձայն հավելվածի:
2. Հաստատել նոր խմբագրությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |