Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 89–Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 18-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Տաթևիկ Գրիգորյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքիավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Տաթևիկ Էդիկի Գրիգորյանին սեփականությանիրավունքովպատկանող ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի տարաշքում գտնվող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 15012024-04-0047, տրված 15.01.2024թ./ 04-002-0154-0019 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, 2-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության 2 հա մակերեսով հողամասից մի մասի` 0.2229 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսության  կառուցման համար:

2. «Քաղաքաշինությանմ ասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդև 30-րդ  մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3. Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված  հատակագծում:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner