|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 օգոստոսի 2023 թվականի N 63-Լ |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Վաղարշապատ համայնքի երկրորդ եռամսյանի բյուջեի կատարման հաշվետվությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հաստատել Վաղարշապատ համայնքի բյուջեի 2023թ. երկրորդ եռամսյակի կատարման հաշվետվությունը, համաձայն հավելված 1-ի և 2-ի.
1.1. Եկամտային մասով 1322505.6 հազ. դրամ,
1.2. Ծախսային մասով 1362041.5 հազ. դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -17 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(215.42 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|