|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 ապրիլի 2025 թվականի N 31-Լ |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 –րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Վաղարշապատ համայնքի առաջին եռամսյանի բյուջեի կատարման հաշվետվությունը`
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հաստատել Վաղարշապատ համայնքի բյուջեի 2025թ. առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը, համաձայն հավելված 1-ի և 2-ի.
1) Եկամտային մասով 831642.6 հազար դրամ,
2) Ծախսային մասով 908931.1 հազար դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -15 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(142.96 Կբ)
|
 |
(97.97 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|