Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով այնհանգամանքը, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծի փողոցի, Բաղրամյան փողոցի խաչմերուկից մինչև Պուշկին և Վիկտոր Համբարձումյան փողոցների հատման հատվածի, Ռ.Պատկանյան փողոցի ԴՕՍԱՖ-ի հարակից տարածքի և Վազգեն Սարգսյան փողոցի 2-րդ փակուղու մասնակի վերանորոգումից հետո, վերջիններս մեքենաների գերծանրաբեռնվածության և հորդառատ անձրևների հետևանքով անանցանելի են դարձել, այդ թվում հատկապես հիմք ընդունելով այն, որ «Էջմիածին» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն գտնվում է Տիգրան Մեծի փողոցի վրա, նշված փողոցների անհապաղ ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումը քաղաքի երթևեկի համար կարևոր և խիստ անհրաժեշտ է, ուստի նշված փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար նախատեսվող բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված 40-օրյա ժամկետի կիրառումը դառնում է անհնար:
Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի 22.07.2024 թվականի զեկուցագրի և կատարած ուսումնասիրությունների հիման վրա պարզ է դառնում, որ առաջացել է չնախատեսված իրավիճակ, որով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել:
Հիմք ընդունելով վերոգրյալը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծի փողոցի, Բաղրամյան փողոցի խաչմերուկից մինչև Պուշկին և Վիկտոր Համբարձումյան փողոցների հատման հատվածի, Ռ.Պատկանյան փողոցի ԴՕՍԱՖ-ի հարակից տարածքի և Վազգեն Սարգսյան փողոցի 2-րդ փակուղու ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար նախատեսվող բաց մրցույթի հայտերի ներկայացման՝ սահմանված քառասունօրյա ժամկետը կրճատել և սահմանել տասն օրացուցային օր:
2. Փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման ֆինանսավորումը հատկացնել 2025 թվականի ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |