Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հաշվետվություններ
 
Հաշվետվություն իրազեկման 2-րդ փուլի մասին
Ներկայացման ամսաթիվ` 28 օգոստոս 2025
Հաշվետու ժամանակահատված
18 օգոստոս 2025թ. - 29 օգոստոս 2025թ.

  2025 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 14։30-ին, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական շենքում տեղի ունեցավ հանրային 2-րդ լսումը՝ Վաղարշապատ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման նպատակով։

  Հանրային քննարկմանը ներկա էին Ոսկեհատ բնակավայրի վարչական շենքի աշխատակազմը և Ոսկեհատ բնակավայրի բնակիչները։ Մուտքի խոսքով հանդես եկավ Վաղարշապատի համայնքապետարանի համայնքապետի օգնական Մանվել Մելիքյանը, այնուհետև խոսքը փոխանցվեց համայնքապետարանի տնտեսական ծրագրերի պատասխանատու Մարիամ Զաքարյանին, ով մանրամասն ներկայացրեց 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ողջ գործընթացը, մասնակցային բյուջետավորման մոդելի հիմնական սկզբունքները, համայնքապետարանի կայքում գրանցման և քվեարկության գործընթացը։

 Հանդիպման ընթացքում տեսասահիկով ցույց տրվեց առաջարկների ներկայացման հայտի օրինակելի ձևը և ներկայացվեց այն բոլոր չափանիշները, որոնք պետք է պահպանել առաջարկը ներկայացնելիս։ Մանրամսան ցույց տրվեց կայքում ողջ գործընթացի ապահովման համար հասանելի բաժինները և գրանցման ընթացակարգերը, ներկայացվեցին ժամկետները։

 Հայտարարվեց, որ քվեարկության փուլը կմեկնարկի շուտով։

 Ոսկեհատ բնակավայրի բնակիչները փոխանակվեցին իրենց առաջարկներով և մեծ ակտիվություն ցուցաբերեցին քննարկման ընթացքում։


Կից փաստաթղթեր
(644.34 Կբ) Հաշվետվություն իրազեկման 2-րդ փուլի մասին



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner