Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ 2020 թվականի Հայ-ադրբեջանական Արցախյան երկրորդ (44-օրյա) պատերազմում զոհված Կարեն Նորիկի Ավագյանի մայր՝ Նելլի Ստեփանի Ավագյանը, ով արդեն իսկ օգտվել է պետության կողմից ընձեռնված առաջին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունից և երկրորդ անգամ նման օգնությանը դիմելու համար պետության կողմից ստացել է անհրաժեշտ ֆինանսական միջոցների 50%, ունի ֆինանսավորման աջակցության կարիք և հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի, Սբ. Մ. Մաշտոց փող., թիվ 10 Շենք, թիվ 74 բնակարանի բնակիչ Նելլի Ավագյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Նելլի Ստեփանի Ավագյանին հատկացնել Վաղարշապատ համայնքի 2022թ. բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից 300.0 հազ. դրամ գումար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: |