Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ հոդվածի, 5-րդ կետի «գ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 21-րդ շենքի տանիքին հրդեհի հետևանքով պատճառված վնասները շուտափույտ վերացնելու հանգամանքը և այն, որ գնման ընթացակարգ իրականացնելը երկար ժամանակ է պահանջում, ինչի պատճառով վերը նշված հասցեի բնակիչների գույքին էլ ավելի մեծ վնաս կպատճառվի և հիմք ընդունելով բնակիչների դիմում-խնդրանքը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Թույլատրել «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկին մեկ անձից գնման եղանակով ձեռք բերել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 21 շենքի տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ շինարարական նյութեր և ծառայություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |