Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2022 թվականի բյուջեն՝ համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 և թիվ 6 հավելվածների:
2.Թույլատրել համայնքի ղեկավարին 2022թ. բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումները կատարել 50%-ի չափով:
3.Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:
4.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2022թ. բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսեր կատարելուն կամ նախատեսված ծախսերի գծով համայնքի ղեկավարի կողմից լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |