Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով «Արատտա» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ՝ Յուրա Ֆրունզիկի Բարսեղյանի 04.10.2022 թվականի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. «Արատտա» ռազմահայրենասիրական ՀԿ-ին մինչև 2 /երկու/ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ք.Էջմիածին, Իսի-Լե-Մուլինո փող. թիվ 5 հասցեում գտնվող, Էջմիածին քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2415562/ շենքի առաջին հարկում գտնվող սենյակները, համաձայն կից հատակագծի, ռազմաուսումնական գործունեություն ծավալելու նպատակով:
3.Վաղարշապատ համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում ««Արատտա» ռազմահայրենասիրական ՀԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |