Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 19-րդ կետի և 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Սահմանել 2022 թվականին Վաղարշապատ համայնքթիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ի դահլիճների վարձակալության վարձավճարի չափը`
1) Մարզական խմբերի համար ամսական մինչև 8 /ութ/ (90 /իննսուն/ րոպե տևողությամբ) պարապմունքների վճար՝ 32 000 /երեսուներկու հազար/ ՀՀ դրամ, իսկ ջեռուցման շրջանում 42 000 /քառասուներկու հազար/ ՀՀ դրամ:
2) Մարզական խմբերի համարամսական մինչև 12 /տասներկու/ (90 /իննսուն/ րոպե տևողությամբ) պարապմունքների վճար՝ 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ, իսկջեռուցմանշրջանում 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3) Սիրողական անհատական խմբերիհամար 1 /մեկ/ (60 /վաթսուն/ րոպե տևողությամբ) պարապմունքի վճար՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
4) Սիրողական անհատական /մեկ անձի համար նախատեսված/ 1 /մեկ/ (60 /վաթսուն/ րոպե տևողությամբ) պարապմունքի վճար՝ 3 000 /երեք հազար/ դրամ:
5) Մարզական միջոցառումների`1 օրվահամար՝ 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ նույն կազմակերպիչների նույն միջոցառման շարունակականության դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրվա համար 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Մարզական պարապմունքների ժամերի ու գրաֆիկների կազմակերպումը թողնելով ՀՈԱԿ-ի տնօրենի պատասխանատվությանը /հայեցողությունը/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022թ․ հունվարի 1-ից: |