Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով և ելնելով Վաղարշապատ համայնքի սանիտարական մաքրման աշխատանքները ժամանակին և պատշաճ մակարդակով իրականացնելու համար ZIL մակնիշի KO-449 10 (ZIL-43 1510) աղբատար ձեռք բերելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Վաղարշապատ համայնքի 2022թ. բյուջեի ֆոնդային մասում նախատեսված միջոցներից՝ մեկ անձից գնման եղանակով, շուկայական գնով ձեռք բերել նախկինում շահագործված, 1988 թվականի թողարկման ZIL մակնիշի KO-449 10 (ZIL-43 1510) աղբատար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |