Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 19-րդկետի և 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. 2022 թվականին «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 50000 /հիսուն հազար/ դրամ, իսկ ջեռուցման և հովացման շրջանում` 70000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
2. 2022 թվականին«Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» և «Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց»ՀՈԱԿ-ների դահլիճների վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 30000 /երեսուն հազար/ դրամ, իսկ ջեռուցման շրջանում` 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ:
3. Բարեգործական նպատակներով կազմակերպվող միջոցառումների համար դահլիճները տրամադրել անվճար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022թ․ հունվարի 1-ից: |