Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման և Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց և Սբ.Մ.Խորենացի փողոցների մայթերի հիմնանորոգման սուբվենցիայի ծրագրային հայտերը:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման առաջին մասի 2-րդ կետով հաստատված կարգի համաձայն սույն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային հայտերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |